Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Անցած մեկ օրում շփման գծում լարված է եղել

Անցած մեկ օրում շփման գծում լարված է եղել
03.03.2017 | 17:48

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետներից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2000 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82- միլիմետրանոց ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից արձակել է 111 արկ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ